Աշնանը, հավանաբար, Բյուրականում կբացվի «Երևանյան հեռանկարների» երաժշտական ակադեմիան![]() 5 հունիսի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այս տարի աշնանը, ամենայն հավանականությամբ, կբացվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի երաժշտական ակադեմիան: «Մենք արդեն ունենք պրոֆեսորների մի ամբողջ ցանկ, ովքեր սիրահոժար համաձայնվել են գալ և, 1-2 շաբաթ իրենց դասարանի ուսանողներին բերել, մեր երաժիշտներին միացնել իրենց, այդ միջավայրը ստեղծել», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով, շենքը կա և զուտ ներքին հարդարման խնդիրներն են մնացել: Հովհաննիսյանն ասաց, որ դա զուտ ֆինանսական հարց է, և եթե ամռանն աշխատանքներն ավարտվեն, աշնանը ակադեմիան կբացի իր դռները հայ երիտասարդ երաժիշտների առջև: Մենեջերը հատուկ շեշտեց, որ դա չի տալու ակադեմիական կրթություն, այլ հայ երաժիշտների առջև կբացի դռները դեպի միջազգային բեմեր: Պրոֆեսորների կեցության ծախսը կհոգա փառատոնի բյուջեն: Սոնայի խոսքով, աշխարհում լայնորեն կիրառվում է այդ փորձը, սակայն մեր երաժիշտների համար դա հեռավոր աշխարհ է, այնինչ ակադեմիան կտա միջազգային բեմ դուրս գալու մեծ շանսեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |