Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է

PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նյարդերը տեղի են տվել, ինչի արդյունքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եգիպոսի նախկին նախագահին օգնություն ցուցաբերելու համար հրավիրվել են ոստիկանական հոսպիտալի բժիշկներ:

Մուբարաքի մոտ գրանցվել է սրտի աշխատանքի արագացում և բարձր ճնշում, նա շատ ուժեղ դեպրեսիայի մեջ է:

Նախորդ շաբաթ Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 2011թ սկզբին ժողովրդական հուզումների ընթացքում ցուցարարների նկատմամաբ հաշվեհարդար տեսնելու պատճառով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---