ԱՄՆ պետպարտքը մինչ 2037թ. կարող է հասնել ՀՆԱ 200 տոկոսի![]() 6 հունիսի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետպարտքի մակարդակը կարող է երկու անգամ գերազանցել ազգային ՀՆԱ ծավալը առաջիկա 25 տարիներին: Դա տեղի կունենա, եթե իշխանությունները որոշեն պահպանել այժմյան հարկային արտոնությունները, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության նոր զեկույցում: Պետծախսերի ավելացման հիմնական աղբյուր կարող են հանդիսանալ տարեցների ու չունեվորների սոցիալական ապահովման ծրագրերը: Եթե չհաջողվի փոխել առողջապահության ներկա համակարգը, դաշնային գերատեսչությունների ծախսերն այդ ոլորտում մինչ 2037թ. կկազմեն ՀՆԱ ծավալի 10 տոկոսը: 2010թ. այդ թիվը երկու անգամ ցածր էր: Բյուջետային վարչության ներկայացուցիչների կարծիքով, «եթե այս քաղաքականությունը պահպանվի, պակասուրդն ու պետպարտքը կհասնեն ավերիչ մակարդակի»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |