«Հրապարակ». ՀՀԿ–ն վերցնու՞մ է կապի և տրանսպորտի նախարարության պորտֆելը ՕԵԿ–ի ձեռքից

«Հրապարակ». ՀՀԿ–ն վերցնու՞մ է կապի և տրանսպորտի նախարարության պորտֆելը ՕԵԿ–ի ձեռքից

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջերս հայտարարել է իր տարածքային կառույցների լուծարման և կուսակցության վերակազմավորման մասին, ինչը նշանակում է, որ ՕԵԿ–ում նոր անդամագրում է սկսվել։

«Երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է ՕԵԿ անդամ, կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից` արդեն անդամագրվե՞լ է կուսակցությանը։ Վարդանյանը հստակ պատասխան չի տվել` նշելով, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել։ Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի ՀՀԿ–ն որոշել է կապի և տրանսպորտի նախարարությունը վերցնել ՕԵԿ տնօրինությունից։

Մանավանդ հյուսիս–հարավ մայրուղու կառուցման կոնտեքստում այս նախարարությունը համարվում է ամենաեկամտաբեր և հեռանկարային գերատեսչություններից մեկը»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
---