Վարշավայում պաշտոնապես բացվել է EURO-2012-ի Միջազգային հեռարձակող կենտրոն![]() 6 հունիսի 2012 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Լեհաստանի սպորտի նախարար Յոաննա Մուխան և Վարշավայի քաղաքապետի տեղակալ Յացեկ Վոյցեխովիչը պաշտոնապես բացել են Միջազգային հեռարձակող կենտրոնը` EURO-2012 բոլոր հեռարձակող օպերացիաների գլխավոր հանգույցը: IBC տեղակայված է EXPO XXI-ի ցուցասրահում` քաղաքի կենտրոնական մասի արևմտյան հատվածում: Երբ առաջնությունը սկսվի, IBC-ն աշխատելու է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, որպեսզի ամբողջ մոլորակի ֆուտբոլի սիրահարները բաց չթողնեն EURO2012 կոչվող ֆուտբոլային տոնի և ոչ մի թանկարժեք վայրկյան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |