Չինարիի դեպքերի հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնելու նախագահին եւ արտգործնախարարին 6 հունիսի 2012 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Վաղը կանցկացվի բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Այն կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից։ Երթիմասնակիցները հետեւյալ բովանդակությամբ նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերինախարարին. «1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուրտարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանականգրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներինադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվըմիայն աճում է: Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանիքաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլտվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակնշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է: Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իրսցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար: Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայնթշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում էսեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտումենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի էդարձնում: Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից. 1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը: Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրականհամարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրականհամամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այննվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեքպատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաևանցյալում պատճառված բոլոր կորուստներին: 2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալուգործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի ևմիջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրահովանավորների հետ: 3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէմիջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը ևձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումըև տնտեսական յուրացումը: Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները,այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀարցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նորհարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանըստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելուև պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի ևՆախիջևանի ազատագրումը»,–գրված է նամակի մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |