Կիևում EURO-2012-ի մարզադաշտի մոտ տեղի է ունեցել ջերմահամակարգի վթար, վնասվել է ասֆալտը![]() 6 հունիսի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Կիևի «Օլիմպիական» սպորտհամալիրի մերձակայքում վնասվել է ջերմահամակարգը, ինչը հանգեցրել է նաև ասֆալտի քայքայման: Հիշեցնենք, որ 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Կիևում` սկսած հունիսի 11-ից: Վթարը նախօրեին տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում, ինչի արդյունքում առանց տաք ջրի է մնացել 2 բարձրահարկ շենք, վնասվել է նաև ասֆալտը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-հուլիսի 1 Լեհաստանում և Ուկրաինայում: Բացման առաջին խաղը կայանալու է Լեհաստանի և Հունաստանի միջև` հունիսի 8-ին, Վարշավայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |