ՀՀ ԱԳ նախարարն ու Ճապոնիայի փոխվարչապետը բարձր են գնահատել հաստատված դինամիկ համագործակցությունը![]() 6 հունիսի 2012 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ Կացույա Օկադայի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Փոխվարչապետ Օկադան եւ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեցին, որ 2009 թ. իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար: Հանդիպման օրակարգում էին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |