Արմեն Մարտիրոսյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության ամենախարիզմատիկ թեկնածուն է

Արմեն Մարտիրոսյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության ամենախարիզմատիկ թեկնածուն է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար որպես 2013 թվականի նախագահական ընտրությունների կուսակցության նախագահի թեկնածու նախընտրելի է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ նրա, այս պահին ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանն ամենախարիզմատիկ թեկնածուն է. «Աշնանը «Ժառանգությունը» կանդրադառնա այդ որոշմանը, ելնելով մի շարք հանգամանքներից ու քաղաքական զարգացումներից, որոնք կլինեն ամռան ընթացքում: Եթե որևէ ֆորս մաժոր չլինի ժառանգությունն իր թեկնածուին կունենա 2013-ի նախագահական ընտրություններին»:

Այն հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա նախագահական ընտրություններին «Ժառանգության» թեկնածուն լինի «Ազատ dեմոկրատներից», Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ դեռևս չգիտի, իսկ դրա համար նախ պետք է հենց վերջիններիս կողմից ցանկություն լինի:

 Ուշագրավ
---