Սեպտեմբերին Շուշիում տեղի կունենա «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողովը 6 հունիսի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 17-18 ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերով նախարարությունը` Շուշիի «Կաչար» գիտական կենտրոնի և Արցախի պետական համալսարանի հետ համտեղ, Շուշիում կկազմակերպի «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողով` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: Ինչպես հաղորդում է Miasin.Ru-ն, խորհրդաժողովի նպատակն է նշված հոբելյանի համատեքստում վերաիմաստավորել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի պատմական փուլերի և օրինաչափությունների զարգացումը, Շուշին` որպես հայկական մշակույթի օջախի, որպես հայ ժողովրդի եկեղեցական և հոգևոր կյանքում արվեստի տարբեր ուղղությունների յուրացման կենտրոնի, զարգացման առանձնահատկությունների ներկայացումը: Նախատեսվում է, որ միջազգային խորհրդաժողովի աշխատանքը կիրականացվի հետևյալ թեմատիկ ուղղություններով` «Հայկական պարբերականների տպագրությունը Շուշիում», «Շուշիի հաերեն գրատապությունը», «Շուշիի հնագիտական մշակույթը», «Շուշիի հոգևոր և եկեղեցական կյանքը»,«Շուշիի արվեստի զարգացումը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |