Սերժ Սարգսյանը և Տակահիրո Յոկոմիչին կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը միջազգային կառույցներում 6 հունիսի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար: Տակահիրո Յոկոմիչին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ Ճապոնիա այցելության առաջին օրը աղետից տուժած բնակավայր մեկնելու, տուժածների հետ հանդիպման և կարեկցանքի ու զորակցության խոսքերի համար: Նա նշել է, որ Ճապոնիան չի մոռացել 2011թ. աղետից անմիջապես հետո Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին, ով նույնպես նման մեծ արհավիրք է վերապրել: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու Ճապոնիայի հետ հարաբերությունները և շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զգալի տեխնիկական և այլ աջակցության համար՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը: Նրանք համոզվածություն են հայտնել, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում առաջիկայում Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ձևավորումից հետո միջխորհրդարանական կապերը երկու երկրների միջև ավելի կամրապնդվեն: Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել Խորհրդարանում, այցելել նիստերի դահլիճ: Տոկիոյում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան, որտեղ նախագահին ներկայացրել են ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող հանրահայտ «Տոշիբա» ընկերության անցած ուղին, գործունեությունը, ամբողջ արտադրատեսականին, ցուցադրել ընկերության հեռանկարային և առաջադեմ տեխնոլոգիաները: Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաև հանդիպում Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |