ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՎՏԱՐՎԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ

PanARMENIAN.Net - Մի քանի հարյուր հայ փախստականներ Ադրբեջանից գտնվում են Մոսկվայի Մոլոդցովո փողոցի հանրակացարանից վտարվելու սպառնալիքի տակ: 1989 թվականից այստեղ Յուրի Լուժկովի կարգադրությամբ հաստատված բնակիչները պետք է ազատեն կացարանը մինչեւ օգոստոսի 1-ը: Ըստ «Ռոսիա» հեռուստատեսության, շրջանի ղեկավարությունը մտադիր է քանդել հին մասնաշենքերը: Չինովնիկները արդեն հայտարարություն են փակցրել պատերին, որ օգոստոսի 1-ից դադարեցվելու Է ջրի եւ ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը: Մինչդեռ հանրակացարանի բնակիչների նկատմամբ սկսել են կիրառել ոչ քաղաքակիրթ մեթոդներ: Ականատեսների վկայությամբ, շրջանային իշխանությունների ներկայացուցիչները մտել են սենյակները, ջարդել կամ փողոց թափել կահկարասին: Ըստ աղբյուրի, հայ փախստականներից շատերը այդպես էլ չեն ձեւակերպվել փաստաթղթերը, թեեւ հետագայում դարձել են Ռուսաստանի քաղաքացիներ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---