Դավիթ Ջամալյան. Ադրբեջանում պետք է հասկանան, որ առաջին գծում ալիևյան ավանտյուրաների գինը լինելու է նրանց որդիների կյանքը

Դավիթ Ջամալյան. Ադրբեջանում պետք է հասկանան, որ առաջին գծում ալիևյան ավանտյուրաների գինը լինելու է նրանց որդիների կյանքը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ադեկվատ պատասխան տա ադրբեջանական կողմի պրովոկացիաներին, այլ ոչ թե հույսը դնի համաշխարհային հանրության աջակցության վրա: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Հակառկորդի ավանտյուրիզմը չպետք է անպատիժ մնա: Սա տարրական վրեժ չէ, սա հակառակորդին սանձելու միակ գործող մեխանիզմն է, որը պարտավոր ենք կիրառել»,- ընդգծել է նա:

«Ադրբեջանում չպետք է զուր պատրանքներ լինեն: Կրակոց մեր ուղղությամբ, կլինի համապատասխան քայլ, նրանք 1-ի դիաց 10 զոհ կտան. այլ ելք չկա»,-ընդգծել է Ջամալյանը:

Փորձագետը հավելել է, որ և Հայաստանում, և Ադրբեջանում պետք է հստակորեն հասկանան, որ որքան ցավոտ լինի պատասխանը, այքան ավելի երկար ժամանակով հակառակորդը կլռի: «Մեր ադեկվատ պատասխանը պետք է այնպիսին լինի, որ հենց ադրբեջանական հասարակությունը Ալիևի ագրեսիան ընդունի որպես ավանտյուրա: Այն, ինչ անում է նրանց ռազմա-քաղաքական ղեկավարությունը ավանտյուրա է, ինչի արդյունքում նրանք վճարվում են իրենց որդիների կյանքի գնով»,-ընդգծել է Ջամալյանը:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն խախտվել է հրադադարի ռեժիմը. Փորձ է ձեռնարկվել ներթափանցել հայկական դիրքեր, որոնք տեղակայված են Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ավելի վաղ սպանվել էր ևս 5 մարդ:

 Ուշագրավ
---