ԵՀՄՖ. Ադրբեջանական հարձակումը նպատակ ունի ապացուցելու պատերազմի վերսկսման մեծ հավանականությունը![]() 6 հունիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը վերլուծել է Ադրբեջանի կողմից հայկական սահմանային գյուղերի վրա կատարված հարձակումների հետ կապված իրավիճակը: Նա կատարել է հետևյալ եզրահանգումները: Անկասկած կարելի է համաձայնվել քաղաքական գիտությունների ասոցացիայի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պ. Հայկ Քոթանջյանի տարածած հայտարարության հետ, որ հարձակման կազմակերպիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է և հարձակումը նախապատրաստված էր ԱՄՆ պետքարտուղար Հիլրի Քլինտոնի այցի կապակցությամբ: Շարունակելով այդ միտքը կարելի է հասկանալ, որ հարձակումն ունի հեռահար նպատակներ. ապացուցելու պատերազմի սկսման մեծ հավանականությունն ու արդարացնելու ազատագրված տարածքներ ամերիկյան խաղարար ուժեր մտցնելու անհրաժեշտությունը: Անկասկած Ալիևն ազատագրված տարածքներն արագ հետ ստանալու կարճ ճանապարհը տեսնում է ամերիկյան օգնության միջոցով: Իսկ ԱՄՆ-ը Իրանի հյուիսիսային սահմանում զորքեր տեղադրելու հնարավորության կարճ ճանապարհը տեսնում է Արցախի և ազատագրված տարածքների սահմանային գոտիներում խաղաղապահ ուժեր տեղադրելու միջոցով: Այս իրավիճակը հիշեցնում է 2010թ-ի հունիսյան իրավիճակը, երբ լուրջ խոսակցություներ էին գնում վերոհիշյալ տարածքներ խաղաղապահ ուժեր մտցնելու մասին, և նույնիսկ ԶԼՄ-ներ սպրդեց տեղեկատվություն, որ նախապատրաստվում է կարճ պատերազմի իմիտացիա Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ցավոք Ադրբեջանը հաստատում է, որ ինքը դեռևս պատրաստ է վերահսկողությունից դուրս գալու և նման քայլեր կատարելու թատերականացված իմիտացիային: Մեր կարծիքով այս հիպոթեզը հայ ռազմական քաղաքագետների կողմից խորն ուսումնասիրության կարիք ունի: Այդ կանխագուշակումը հաստատվում է նաև, եթե հետևենք ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրմանը և արևմտյան քաղաքագետների վերլուծություններին: Իրանի վերաբերմունքն այս հարցի շուրջ բազմիցս արտահայտված է, իսկ Ռուսաստանինը կանխատեսելի է. երկուսն էլ բացառիկ դեմ են տարածաշրջանում ամերիկյան զինվորականների հայտնվելուն և խնդրի ամերիկյան լուծուման տարբերակներին, ասվում է վերլուծության մեջ: Ըստ Աշոտ Գրիգորյանի, պետքարտուղար Քլինթոնի այցը Հայաստան հաշվարկված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա և նախագահական ընտրություններին պատրաստվող Հայաստանում որոշակի ամերիկյան շահերը հետապնդող քայլերի իրականացմանը: Ազգային Ժողով անցած հինգ կուսակցություններից երեքը խիստ դժգոհ են կայացած ընտրություններից և պատրաստվում են պայքարելու մյուս երկուսի դեմ: Բնական է, որ վերոհիշյալ պատճառների շնորհիվ ԱՄՆ-ի համար կա պարարտ հող նախագահական ընտրությունների, ինչպես նաև գործող նախագահի վրա ազդելու հարցում: Արցախյան հարցի շահարկումով ԱՄՆ-ը փորձելու է ստանալ իրեն համար բաղձալի արդյունքները. շրջափակել Իրանը և ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը: Այս երկու գործընթացներն էլ Հայաստանի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով: Հենց այս հարցերի շուրջ պետք է կենտրոնացվի հայկական քաղաքական և ռազմավարական միտքը: Անհրաժեշտ է աննախադեպ ակտիվ աշխատանքներ վարել մոտակա ամառային ամիսներին պայթունավտանգ իրավիճակներից խուսափելու համար, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |