«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սոցփաթեթով ապահովագրել է ավելի քան 34 հազար մարդկանց![]() 6 հունիսի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի մայիսի 31-ի դրությամբ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ապահովագրել է 34 574 մարդկանց: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն իրականացնող ընկերությունների շարքում կնքած պայմանագրերի քանակով բացարձակ առաջատար է, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ապահովագրական պայմանագիր կնքած պետական աշխատակիցներից միայն 7111-ն են ընտրել ՀՀ կառավարության կողմից մշակված բազային փաթեթը, իսկ 27 463 ապահովադիրներ ընտրել են նաև ընկերության կողմից առաջարկվող հավելյալ ծածկույթներ` «Իմ բժշկական կենտրոն», «Արտահիվանդանոցային օգնության տրամադրում»,«Արտահիվանդանոցային բուժ.սպասարկման դեղորայքային ապահովում», «Առողջ ատամ», «Ամբողջական փաթեթ», «Ամբողջական էքսքլյուզիվ»: 31.05.2012 թվականի դրությամբ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ամբուլատոր և հիվանդանոցային բուժօգնություն ստանալու նպատակով ընկերություն է ներկայացվել 1718 հայտ: Ներկայացված հայտերց կարգավորվել են 134-ը, որոնց շրջանակներում տրամադրվել է 19 887 280 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: Հայտերից 16-ը բավարարվել են մասնակի և տրամադրվել է 7 759 390 ՀՀ դրամ կանխավճար: Բաց հայտերի թիվը կազմում է 1584, որոնց շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 80 մլն ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: Սոցիալական փաթեթով ապահովագրված անձանց կողմից ներկայացված հայտային դիմումնրի 40%-ը վերաբերվում են ստացիոնար բուժման տրամադրմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |