Վալերի Բուայեն չի հրաժարվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գաղափարից 6 հունիսի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Մարսելի հայերը պատրաստ են իրենց ձայները տալ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու, Հանուն ժողովրդական շարժման միության ներկայացուցիչ Վալերի Բուայեի օգտին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն ասել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունն, ուղղված օրինագծի ընդունմանը: «Ես խոստանում եմ ձեզ չթուլացնել պայքարը: Մենք մեկ անգամ ևս կխնդրենք, որ նման օրինագիծ ներկայացվի խորհրդարանում»,-ասել է նա: Հանդիպմանը ցուցադրել է նաև «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմն այն մասին թե ինչպես է՝ ընկալվում Ցեղասպանության փաստը Թուրքիայում: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |