Ս. Սարգսյանն ու Յ. Նոդան նշել են, որ Հայաստանի ու Ճապոնիայի միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա![]() 6 հունիսի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Հանդիպման սկզբում նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում է նախագահի մամ;ո ծառայությունը, Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարևորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները: Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով և այդ նպատակով երկուստեք կարևորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը և կարևորել դրա շարունակականությունը: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաև Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարևորվել է Հայաստանում ևս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավկովկասյան և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ և բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը: Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Յոշիհիկո Նոդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ճապոնիայի վարչապե¬տի համատեղ հայտարարությունը: Այսօր երեկոյան ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |