Վաղը տեղի կունենա «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնի գալա համերգը

Վաղը տեղի կունենա «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնի գալա համերգը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները եւ կհանձնվեն մրցանակները:

Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն եռյակը, սակայն լինելու են նաեւ հատուկ մրցանակներ` տարբեր անվանակարգերում:

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են 625 երեխաներ, որոնք ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաներ են, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---