Գևորգ Ղազարյան. Այս անգամ մենք գործում էինք ավելի արագ ու լավ էինք համագործակցում![]() 6 հունիսի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով ղազախների հետ ընկերական խաղում դումբլի հեղինակ դարձավ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թիմը գտնվում էր լավ ֆիզիկական վիճակում: “Եթե համեմատենք հույների խաղի հետ, ապա այս անգամ մենք գործում էինք ավելի արագ ու լավ էինք համագործակցում դաշտում: Ուրախ եմ հաղթանակի համար, բայց պետք է նաև խոստովանեմ, որ փոքրիկ բացթողումներ եղան, որոնց վրա մենք անպայման կաշխատենք”,- ասաց Ղազարյանը: Հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ղազախներին: Վերջին` 3-րդ գոլը, խփեց Յուրա Մովսիսյանը: Հայերը մյուս ընկերական հանդիպումը կանցկացնեն օգոստոսին Բելառուսի դեմ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |