28 հուլիսի 2004 - 23:49 AMT
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում (ԱՄՆ), որտեղ ապրում են 100 հազարից ավելի հայեր, կկառուցվի Հայ կենտրոն: Փարիզում հրատարակվող «Յառաջ» թերթի հաղորդմամբ, կենտրոնում կգործեն մի շարք երիտասարդական, մարզական, հասարակական կազմակերպություններ: Կենտրոնի կառուցման համար հավաքվել է շուրջ 300 հազար դոլար, որից 250 հազարը շինարարության հիմնադրամին է նվիրաբերել բժիշկ Ալբեր Կարամանուկյանը: