Անգելա Մերկելը կայցելի Գդանսկ, որպեսզի օժանդակի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին 6 հունիսի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի երեկոյան կժամանի Գդանսկ լեհական քաղաք, որպեսզի օժանդակի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: «Կանցլերը Գդանսկում կայցելի Գերմանիայի ազգային ընտրանուն, դա օժանդակության ժեստ է, որովհետև սկիզբը թիմի համար խոստանում է բարդ լինել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-ից հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում: Կառավարության ներկայացուցչի խոսքով` Մերկելը դեռևս չի որոշել` արդյոք Եվրոպայի առաջնության ժամանակ կմեկնի Ուկրաինա, թե ոչ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ հետևում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրադրության զարգացմանը, հաղորդում է rsport.am-ը: Գերմանիայի հավաքականը B խմբում կխաղա Պորտուգալիայի, Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |