ԱՄՆ Քրենսթոն քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

ԱՄՆ Քրենսթոն քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Քրենսթոն քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր: Ընդունված հատուկ բանաձևում Քրենսթոնի քաղաքապետ Ալան Ֆանգը նշել է` «Շուշիի ազատագրումը վճռորոշ կետ եղավ Լեռնային Ղարաբաղի համար»:

Բանաձևում նշվում է, որ «Հայ ազատամարտիկները զոհեցին իրենց կյանքը, որպեսզի հետագա սերունդերը կարողանան ապրեն ազատության մեջ»:

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը Ֆանգին շնորհակալական նամակ է ուղարկել, որտեղ ասվում է, որ Շուշին միշտ նշանակալի դեր է ունեցել հայ ազգի կրթական և մշակութային կյանքում, և ազատ Շուշիի քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---