Մահմուդ ալ Համզա. Սիրիայի ընդդիմությունն իրավիճակի կարգավորման հույսը կապում է Ռուսաստանի հետ![]() 6 հունիսի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմությունը իրավիճակի կարգավորման հույսը կապում է Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ու Սիրիայի հեղափոխության աջակցության խորհրդի անդամ Մահմուդ ալ Համզան: Ըստ նրա, Սիրիան միայն մեկ պայման ունի՝ նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա: Նա հույս է հայտնել նաև, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ լինել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում: Ընդդիմության ներկայացուցիչը Մոսկվան ու Պեկինը համարում է այն միակ ուժը, որը կարող է ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա: Մահմուդ ալ Համզան ասել է, որ Սիրիայի իշխանությունները չեն կատարել Աննանի ծրագրի կետերից ոչ մեկը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |