Հայաստանում քննարկել են կաթնամթերքի արտադրության խնդիրները

Հայաստանում քննարկել են կաթնամթերքի արտադրության խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել կաթնամթերքի արտադրության ոլորտի 3 տասնյակից ավելի ձեռնարկությունների ղեկավարների` քննարկելու ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը և, ըստ ամենայնի, հասնելու փոխձեռնտու պայմանավորվածությունների մթնոլորտի ձևավորմանը կաթ արտադրողների և վերամշակողների միջև:

Ինչպես հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, նախարարը նշել է. «Վերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի և ավելի քան 57 հազարով` մանր եղջերավորների գլխաքանակը»:

Խորհրդակցության մասնակիցները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որով առաջիկա 4-5 տարիների համար ոլորտում նախատեսվում են աջակցության բազմաթիվ և մեծ ծրագրեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---