Վանիկ Էլիզբարյանը չի հաստատել տեղեկատվությունը, թե կզբաղեցնի ԲՀԿ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնը 6 հունիսի 2012 - 22:06 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ հենց ինքը կզբաղեցնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պաշտոնը: «Ես նման առաջարկ առայժմ չեմ ստացել և եթե ստանամ, մամուլը կիմանա այդ մասին»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Էլիզբարյանը չի մեկնաբանել նաև Խաչիկ Գալստյանի հրաժարականի պատճառները: «Ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնաբանել դա և այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ»,- նկատել է նա: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօրվանից ինքը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունների կատարումը: «Հայտարարում եմ, որ ընթացիկ տարվա հունիսի 6-ից պաշտոնապես դադարում եմ կատարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունները: Երախտագիտություն եմ հայտնում բոլոր ԶԼՄ-ներին, ում հետ ակտիվ, կառուցողական և արդյունավետ համագործակցություն եմ ունեցել իմ աշխատանքային գործունեության տարիների ընթացքում»,- ասվում է Խաչիկ Գալստյանի հայտարարության մեջ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |