ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին համատեղ աշխատանքի կոչ է արել![]() 6 հունիսի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին համատեղ աշխատանքի և խաղաղության հասնելու ուղղությամբ քայլերի կոչ է արել: «Մենք պետք է անենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի որքան հնարավոր է շուտ գտնենք խաղաղության հաստատման ուղին: Հունիսի 18-ին Փարիզում երկու նախարարներն առաջիկա հանդիպմանը կուսումնասիրեն նոր մոտեցում: Այդ հակամարտությունը ռազմական լուծում չի ստանալու: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի խաղաղ համաձայնության հասնենք, և այն պետք է ձեռք բերվի: Անձամբ ես փորձում եմ դրա համար անել ամեն ինչ»,- այցի ավարտին հայտնել է Քլինթոնը Բաքվի օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ: Ինչպես հաղորդում է Թրենդ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը նաև ափսոսանք է հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում իրադրության սրման կապակցությամբ: «Դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, դա պետք է դադարեցվի: Բոլորը պետք է աշխատեն այդ ուղղությամբ և պահպանեն հրադադարի պայմանագիրը»,- ընդգծել է նա: Նրա խոսքով` ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի օգնի հասնելու կարգավորմանը Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքների հիման վրա:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |