Լիբիայում հարձակում են գործել ԱՄՆ դիվանագիտական առաքելության վրա![]() 6 հունիսի 2012 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի արևելքում` Բենղազի քաղաքում, չորեքշաբթի գիշերը հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը: Զոհերի մասին տվյալներ չկան, հաղորդում է MIGNews-ը: Ինչպես հաղորդում են աղբյուրները դիվանագիտական շրջանակներից, դիվանագիտական առաքելության շենքի կողքին ինքնաշեն ռումբ է պայթել: Լիբիական անվտանգության ծառայության տվյալների համաձայն` հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Բանտարկյալ Օմար Աբդել-Ռահմանը». ահաբեկչության վայրում Լիբիայում գործող ամերիկյան կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքներով նամակ է հայտնաբերվել: Օմար Աբդել-Ռահմանը`հայտնի նաև որպես Կույր Շեյխ, ծագումով եգիպտացի արմատական իսլամիստ է, որը ցմահ բանտարկությունն անցկացնում է ամերիկյան բանտում: Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունների ծրագրման մեջ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |