«Հայկական ժամանակ». ՕԵԿ-ը կառավարությունում 3-4 փոխնախարարի պորտֆել է ունենալու![]() 7 հունիսի 2012 - 10:08 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նոր կառավարությունում երեք-չորս փոխնախարարի պորտֆել է ունենալու: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են ՀՀԿ-ական իրազեկ աղբյուրները: Իսկ ՕԵԿ-ական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ այդ պաշտոնների համար «մրցույթ» է հայտարարել` բառի բոլորիս հասկանալի իմաստով: Փոխնախարար կդառնան նրանք, ովքեր կառաջարկեն լավագույն «պայմանները»` կրկին բառի բոլորիս հասկանալի իմաստով: Նշենք, որ առայժմ վերջնականապես հստակեցված չէ, թե հատկապես որ նախարարություններում կարող են ՕԵԿ-ի թեկնածուները փոխնախարար աշխատել: Թերթը հիշեցնում է, որ կոալիցիոն քվոտայով «Օրինաց երկրին» նաև երեք նախարարական պորտֆել է բաժին ընկնելու: Ի դեպ, երեկ ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչները և ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ, ըստ ՕԵԿ-ի տարածած հաղորդագրության, քննարկել են նոր կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Այդ հանդիպումները շարունակվելու են` ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |