«Առավոտ». ՀՀԿ–ն ոգևորված է 7 հունիսի 2012 - 10:15 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ» թերթը գրում է, որ «ՀՀԿ–ում» ոգևորություն է տիրում։ Թերթի տեղեկություններով պատճառն այն է, որ ՀՀ և ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կենտրոններից դրական «մեսիջներ» են ստացել։ «Փաստորեն` և ԱՄՆ–ը, և Եվրոպան, և Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար։ Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում է Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են օժանդակել և աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ։ Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում և գովերգում էին Տիգրան Սարգսյանին` ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթսենի, ով մեկ անգամ ևս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի և ընտրությունները բարձր անցկացնելու առթիվ։ Միաժաման ՀՀԿ–ում շոյված և ուրախ են նաև ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպեց Հայաստանի վարչապետին, քննարկվեց հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերը»,–գրում է թերթը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |