Մեկնարկել է «Հարգանք» ծրագիրը, որն իրականացվելու է EURO-2012-ի ընթացքում![]() 7 հունիսի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը և նախկինում հանրահայտ իտալացի մրցավար Պյեռլուիջի Կոլլինան մասնակցել է «Հարգանք» ծրագրի հանդիսավոր մեկնարկին: Ծրագիրն իրականացվելու է EURO-2012-ի շրջանակներում: «Հարգանք» քարոզարշավը սոցիալական պատասխանատվության ծրագիր է, որը մեկնարկել է 2008-ին: Դրա նպատակն է տեղի խմբակցություններին աջակցելը, սոցիալական խնդիրների դեմ պայքարը և անկախ սեռից, ռասայից, ֆիզիկական հնրավարություններից` մարդկանց հավասարության քարոզը: ՈւԵՖԱ-ն մոտ 3 մլն եվրո է տրամադրել EURO-2012-ից առաջ և դրա ընթացքում 4 սոցիալական նախագծեր իրականացնելու համար` «Հարգիր տարբերությունները», «Հարգիր երկրպագուների մշակույթը», «Հարգիր անարգելությունը» և «Հարգիր քո առողջությունը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |