ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԳՅՈՒՂ ԵՆ ՄՏՑՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ

PanARMENIAN.Net - Օրերս Վրաստանի Բորժոմի շրջանի Տապածղուր գյուղ են բերվել հատուկ նշանակության զորքեր: Վրաստանի ՆԳՆ տվյալ քայլը պայմանավորել է նրանով, որ հիմնականում հայաբնակ գյուղի բնակիչները կարող են խոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, գյուղի բնակիչների դժգոհության պատճառն այն է, որ նրանք մինչ օրս չեն ստացել նավթամուղի շինարարության առնչությամբ Բորժոմի շրջանային դատարանի կողմից նշանակված դրամական փոխհատուցումը: Աղբյուրի համաձայն` առայժմ գյուղի բնակիչների եւ ուժայինների միջեւ որեւէ միջադեպ չի գրանցվել:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---