Հայկական գելխեղդ գամփռը երկրորդ տեղն է գրավել Թբիլիսիի շների միջազգային ցուցահանդեսում 7 հունիսի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կինոլոգիական միությունը մրցանակներով է վերադարձել մայիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած շների միջազգային ցուցահանդեսից: Դա գեղեցկության մրցույթ էր, որին մասնակցում էին 5 երկրից 160 շուն: Հայաստանը մասնակցել է 6 շներով, որոնցից բոլորը մտել են լավագույն տասնյակ, իսկ 2` լավագույն հնգյակ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: Կինոլոգիական միությունը Թբիլիսի էր տարել Հայկական գելխեղդ գամփռ, երկու անգլիական Բիգլ, անգլիական սպանիել, կանարական դոգ, չինական շիցու ցեղատեսակի շներ: Շիցուն և բիգլներից մեկը մտել են լավագույն հնգյակ, Գամփռը երկրորդն էր իր` Աշխատող շների խմբում: Գաբրիելյանը նշեց, որ առաջին անգամ Թոբուշ-Բայազետ անունով Հայկական գելխեղդ գամփռը ներկայացավ Հայաստանից դուրս: Գաբրիելյանն ասաց, որ գամփռի ոչ մի ձագ չի վաճառվել, և մոտակա 2 տարիների ընթացքում չի վաճառվի: Բանախոսի խոսքով, գամփռը միշտ բարձր գնահատանքի է արժանանում, հատուկ մրցանակի է արժանանում: Մոսկվայում նրանք հրավիրվել են մասնակցելու աշխարհի առաջնությանը, բայց գամփռի մասնակցությունը մեծ կասկածի տակ է: Գաբրիելյանի խոսքով, հսկա շանը դժվար է տեղափոխել օդանավով, հյուրանոցում կեցության խնդիր կա: Հայաստանի կինոլոգիական միությունը Հայաստանում ցուցահանդեսներ է կազմակերպում, կա Երևանի գավաթ: Հայաստանի ցուցահանդեսին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |