Առաջիկա օրերին դարձյալ անձրև և ամպրոպ է սպասվում

Առաջիկա օրերին դարձյալ անձրև և ամպրոպ է սպասվում

PanARMENIAN.Net - Հունիսի 7-8-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, 9-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 08-10-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 7–8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-11-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---