ԱՊՀ միջազգային իրավաբանական համաժողովի նպատակներից մեկը մասնակիցների միջև կապեր հաստատելն է 7 հունիսի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ անցնում է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային համաժողովը, այն թվով 7-րդն է: Համաժողովին մասնակցում են 135 ներկայացուցիչներ 25 երկրներից: Երևանի ընտրությունը պատահական չէր, քանի որ համաժողովի համանախագահների հետ որոշում է կայացվել հանդիպումները հաջորդաբար ԱՊՀ երկրներից մեկում անցկացնելու մասին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է համաժողովի համանախագահ, ԱՊՀ խոշորագույն իրավաբանական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության գործընկերների կոմիտեի նախագահ Դմիտրի Աֆանասևը, համաժողովի նպատակը մի քանի խնդիրների լուծումն է: «Առաջինը՝ ԱՊՀ և արևմտյան երկրների իրավաբաններին բերել կոնկրետ երկիր, փորձի փոխանակման համար, հասկանալու համար, թե ինչպես կարելի է բարելավել ներդրումային մթնոլորտն երկրում ու զարգացնել իրավաբանական բիզնեսը»,-ասել է նա: Մյուս կողմից, նրա խոսքով, հարկավոր է կապեր հաստատել իրավաբանների միջև, որպեսզի նրանք կարողանան համագործակցել ու ներդրումների ներգրավել: «Այդպիսով նրանք օգնում են իրենց երկրին ու իրենք իրենց փող վաստակել»,-ասել է նա: Այդ նպատակով դեռ 2008թ. ստեղծվեց միասնական պլատֆորմ՝ միավորելով ԱՊՀ երկրների առաջատար իրավաբանական ընկերություններին: Ինչպես ասել է Դմիտրի Աֆանասևը, մասնակիցներն աշխատել են միասնական չափանիշների մշակման վրա, որպեսզի մրցունակ լինել գլոբալիզացող աշխարհում: «Միջազգային իրավաբանական համաժողովը ազդարարեց ողջ աշխարհին, որ ԱՊՀ-ում կա իրավաբանի մասնագիտություն, այն լուրջ է, պատասխանատու, և մենք ադեկվատ գործընկերներ ենք երկխոսության համար, օգնում ենք ներդրումներ ներգրավել»,-ասել է նա: Համաժողովի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ամերիա» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես համաժողովի համակազմակերպիչ ու հրավիրող կողմ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |