Աստանայում ընթանում է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը![]() 7 հունիսի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Աստանայում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Հայկական կողմից համանախագահն էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի, ղազախական կողմից` Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Եվգենի Ամանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստում քննարկվեցին հանձնաժողովի նախորդ նիստերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկուստեք ընդգծվեց հայ-ղազախական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև դրա իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու կարևորությունը: Կողմերը նախանշեցին հայ-ղազախական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները և կոնկրետ ուղղությունները, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ավիափոխադրումների, ներդրումների, արդյունաբերության, տեխնոլոգիաների բնագավառներում: Քննարկվեցին նաև մի շարք միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի նախագծեր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նիստի աշխատանքներին մասնակցություն ունեցան ՂՀ-ում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը և ՀՀ-ում ՂՀ դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Հունիսի 8-ին հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |