ԿՈՄԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով այսօր Երեւան է ժամանում ՌԴ Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունում, այցի ընթացքում Վ.Տորլոպովը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Ռուսաստանյան պատվիրակության կազմում են` Կոմի Հանրապետության գույքային հարաբերությունների նախարար Վլադիմիր Բելյաեւը, արդյունաբերության նախարար Նիկոլայ Գերասիմովը, մշակույթի եւ ազգային քաղաքականության նախարար Մարիա Կուզբոժեւան, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Սարգիս Մանասարյանցը: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով գտնվել է Կոմիում:






 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---