Երիտասարդ համալսարանականները դատապարտում են ադրբեջանական դիվերսիան

PanARMENIAN.Net - «Երիտասարդ համալսարանականների միավորումը» մտահոգված ու վրդովված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ ծավալելու փաստով: Իրենց տարածած հաղորդագրության մեջ, երիտասարդ համալսարանականները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպություններին դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ու իրական քայլեր ձեռնարկել նման միջադեպերի կրկնումը բացառելու համար:

Երիտասարդ համալսարանականները համոզված են, որ Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քայլերը կհանգեցնեն Արցախի անկախ հանրապետության միջազգային ճանաչմանը: Երիտասարդ համալսարանականները կոչ են անում Ադրբեջանի բնակչությանը տուրք չտալ Ալիևի կոռուպացված ռեժիմի ռազմատենչ հայտարարություններին և պայքարել, որպեսզի օր առաջ ազատվեն այդ ավտորիտար ռեժիմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---