Նարեկ Գալստյան. Բաքուն «շանտաժի է ենթարկում» միջազգային հանրությանը՝ օգտագործելով իր էներգետիկ հնարավորությունները![]() 7 հունիսի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - «Քլինթոնի այցը նպաստեց, որ Ադրբեջանն օգտագործի այս հնարավորությունը մեկ անգամ ևս ցույց տալու համար, որ թքած ունի միջազգային համաձայնությունների և նորմերի վրա»,-հայտարարել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ադրբեջանական դիվերսիաները, որոնք համընկան Հիլարի Քլինթոնի այցի հետ Երևան: Ըստ Գալստյանի, Ադրբեջանը լկտիացել է, քանի որ նրա համար անշահավետ է ստատուս-քվոյի պահպանումը, որը թուլացնում է նրա դիրքերը բանակցային գործընթացում: Նա նշել է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Արևմուտքի հետ էներգետիկ հարցերում, ինչպես նաև հակաիրանական դիրքորոշում է զբաղեցնում, ինչպես նաև Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործում է իր էներգետիկ ու տարանցիկ հնարավորությունները: «Ադրբեջանն ուղղակի «շանտաժի է ենթարկում» միջազգային հանրությանը՝ օգտագործելով այն հանգամանքը, որ նրա հանդեպ ճնշում գործադրելու հնարավորությունները նվազել են: Եվ հակառակը, աճել են Ադրբեջանի կողմից միջազգային ուժային կենտրոնների հանդեպ ճնշման հնարավորությունները»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |