Microsoft-ը բացառել է HTC-ն Windows 8-ով ARM-պլանշետներ արտադրող ընկերությունների ցուցակից![]() 7 հունիսի 2012 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիան բացառել է HTC բջջային սարքավորումներ արտադրող ընկերությանը Windows 8-ով ARM-պլանշետներ արտադրող ընկերությունների ցուցակից: Ըստ ոչ պաշտոնական տվյալների մերժումը կապված է ընկերության սարքավորումների վաճառքի ոչ բարձր ցուցանիշների և պլանշետային արտադրության ոչ մեծ փորձի հետ: HTC արտադրում է HTC Flyer, HTC Jetstream և HTC EVO պլանշետներ, որոնք գործում են Android ՕՀ-ի հիման վրա: Այլ տվյալների համաձայն, HTC-ն հույս ուներ թողարկել «տնային էկրան» վիդեոփոփոխություններով Windows 8-ի հիման վրա աշխատող պլանշետներ: Windows 8-ով պլանշետները վաճառքի կհանվեն 2012թ-ին` նախքան ամանորյա տոները, հաղորդում է lenta.ru-ն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |