Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից

Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից

PanARMENIAN.Net - Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակրպվում սահմանային դիրքեր և սահմանապահ գյուղեր:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում զերծ մնալ նման սադրանքներից:

«Պատերազմի հավանական սկսվելու պարագայում միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները և հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկանան Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով»,- ասվում է միավորուման տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---