Հայաստանի երկնքում երեկոյան անհասկանալի լույս է երևացել (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան՝ հունիսի 7-ին, ժամը 21:50-ի սահմաններում, մայրաքաղաքում, ինչպես նաև Հայաստանի մարզերում երկնքում տարօրինակ երևույթ է նկատվել՝ որը կոնաձև լուսային փայլատակում է թողել: Մեր թղթակիցը ևս ականատես է դարձել, քանի որ այդ “երևույթը” չնկատելն անհնար էր: Տարօրինակ երևույթը շատ կարճ է տևել, մոտ կես րոպե։ Ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է և սկսել ասես սպիտակ ծխի տեսք ընդունել, այնուհետև անհետացել է: Ականատեսների պնդմամբ՝ նման երևույթ նկատվել է նա 2009-ի դեկտեմբերին՝ Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել: Իսկ թե իրականում ինչի հետևանք է և ինչ է եղել այդ “երևույթը”՝ դա արդեն միայն գիտնականները կարող են ասել... ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |