Արեգ Միքայելյան. Երեկվա երկնային երևույթը երկնաքար չէր (վիդեո)

Արեգ Միքայելյան. Երեկվա երկնային երևույթը երկնաքար չէր

PanARMENIAN.Net - Տարօրինակ երկնային երևույթը, որը երեկ դիտել են Երևանի բնակիչները, չէր կարող երկնաքար կամ գիսաստղ լինել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով` թեև ինքը սկզբնապես հայտնել էր, որ դա կարող է երկնաքար եղած լինի, լուսանկարների մանրամասն ուսումնասիրությունից հետո ինքը վստահ է, որ դա երկնաքար չէ կամ այլ տիեզերական մարմին:

Հունիսի 7-ի երեկոյան` ժամը 21:50-ի սահմաններում, մայրաքաղաքում, ինչպես նաև Հայաստանի մարզերում երկնքում տարօրինակ երևույթ է նկատվել` որը կոնաձև լուսային փայլատակում է թողել:

Տարօրինակ երևույթը շատ կարճ է տևել` մոտ կես րոպե։ Ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է և սկսել ասես սպիտակ ծխի տեսք ընդունել, այնուհետև անհետացել է:

Ականատեսների պնդմամբ` նման երևույթ նկատվել է նա 2009-ի դեկտեմբերին` Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---