ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը ավելի ինտեսիվ է խախտում հրադադրի ռեժիմը![]() 8 հունիսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շփման գծում հակառակորդի կողմից վերջին օրերի ընթացքում պարբերաբար ավելի ինտենսիվ կերպով խախտվում է հրադադարի ռեժիմը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշելով, որ անհրաժեշտության դեպքում տրվում է համարժեք պատասխան, ամբողջությամբ վերահսկվում է սահմանի անվտանգությունը, զոհեր և վիրավորներ չկան։ Հունիսի 8–ի առավոտյան ադրբեջանական 1news.az գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, թե իբր հունիսի 7-8–ին հայկական զինված ուժերը «Աղդամի ուղղությամբ կրակ են բացել ադրբեջանական ԶՈՒ–ի վրա»։ Կայքը հաղորդում է նաև, որ «մի օր առաջ հայական ԶՈւ–ի կողմից կրակ է բացվել նաև Ֆիզուլիի ուղղությամբ և պատասխան կրակի ժամանակ մի քանի հայ զինվորներ են սպանվել»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |