ՀԱՀ-ը մտադիր է պայքարել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար![]() 8 հունիսի 2012 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ՀԱՀ իշխանությունները հայտարարել են ամառային Օլիմպիադան անցկացնելու առաջին հավակնորդ երկիրը դառնալ Աֆրիկայում: Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ հարավաֆրիկացի Հիդեոն Սեմը հաղորդել է, որ Լոնդոնում առաջիկա խաղերի ավարտից հետո ՀԱՀ-ն առաջին քայլերը կկատարի Օլիմպիադա-2024-ին իր հայտն առաջ տանելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ հաջողության դեպքում մրցությունները տեղի կունենան Դուրբան քաղաքում` Հնդկական օվկիանոսի ափին: Ճիշտ է, հարավաֆրիկյան հայտը կարող է ուժեղ մրցակցության հանդիպել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, քանի որ 2024 թվականին լրանում է Փարիզում վերջին Օլիմպիական խաղերի անցկացման 100 տարին, հաղորդում են լրատվական գործակալությունները: Սակայն ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն բազմիցս ընդգծել է, որ եթե ՀԱՀ-ն իր օլիմպիական հայտը ներկայացնի` որպես առաջին աֆրիկյան երկիր, այն զգալի օժանդակություն կստանա կազմակերպության կողմից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |