Հայ էստրադայի երգիչները կմասնակցեն Մանկական զարգացման հիմնադրամի նախագծին

Հայ էստրադայի երգիչները կմասնակցեն Մանկական զարգացման հիմնադրամի նախագծին

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու«Ավելի լավ է օգնել մեկին, քան անտեսել բոլորին» խորագիրը կրող բարեգործական համերգը: Ինչպես հայտնում է Մանկական զարգացման հիմնադրամի մամլո ծառայությունը, համերգին մասնակցելու են հայկական էստրադայի ներկայացուցիչները: Համերգը շարունակում է Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը և նպատակ ունի բարձրաձայնել երեխաների իրավունքների, ինչպես նաև իրենց մտահոգող խնդիրների մասին:

Համերգից ստացված ողջ հասույթը կծառայի հատուկ կարիքներ ունեցող 11 երեխաների՝ նրանցից 6-ը՝ մասնագիտական աջակցության, 4-ը՝ դեղորայքային աջակցության, իսկ 1-ը՝ վիրահատական միջամտության կարիք:

Մանկական զար•ացման հիմնադրամը ստեղծվել է 2002թ-ին: Հիմնադրամի նպատակն ¿ նպաստել երեխաների առողջ և ներդաշնակ զար•ացմանը, ապահովել խոցելի խմբի երեխաների ներառումը հասարակություն, ինչպես նաև աջակցել նրանց իրավունքների պաշտպանությանը: Մանկական զարգացման հիմնադրամը յուրաքանչյուր ամիս սպասարկում է 160 երեխայի, որոնցից 75-ն ունեն հատուկ կարիքներ, իսկ մյուս երեխաներն օգտվում են հիմնադրամի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---