Կրասնոդարի հայերի գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, ասում է համայնքի ղեկավարը 8 հունիսի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի առաջին խնդիրը հայապահպանությունն է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց համայնքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը: Երկրորդ խնդիրն այն է, որ համայքնը ցանկանում է ավելի լավ ներկայացված լինել երկրամասի իշխանալան կառույցներում: Կրասնոդարում կա չորս հայ պատգամավոր: Երկրամասում գործում են կիրակնօրյա դպրոցներ և մեկ հայկական դպրոց` Սոչիում: Համայնքի ղեկավարի խոսքով, կիրակնօրյա դպրոցներում քիչ են աշակերտները և չի ստացվում ավելացնել այդ քանակը, որովհետև տեղի հայերը չեն ցանկանում առանձնապես հայերեն սովորել: Ինչ վերաբերում է Հայաստանից վերաբնակեցված հայերին, նա ասաց, որ շատերը ջղայնացած են երկրի վրա, և չեն ցանկանում հայերեն սովորեցնել երեխաներին: Այս պահին, Գևորգյանի խոսքով, կառուցվում է հայկական 12 եկեղեցի Նովոռոսիյսկ, Մայկոպ, Լաբինսկ, Սոչի և այլ քաղաքներում: Անապայում այս տարի հայկական եկեղեցու շինարարությունը կավարտվի: Նա ցավով նշեց, որ շատացել է խառն ամուսնությունների քանակը, հատկապես տղամարդիկ շատ են ամուսնանում ռուս կանանց հետ: Կրասնոդարի երկրամասում պաշտոնական տվյալներով ապրում է 700 հազար հայ, դա ամենամեծ հայ համայնքն է Ռուսաստանի Դաշնությունում: Համայնքը բաժանված է 44 փոքր համայնքների: Համայնքը վերաձևավորվեց նաև Արցախյան պատերազմի արդյունքում: Համայնքը խնդիրներ ուներ տեղի կազակների հետ, սակայն, Գևորգյանի խոսքով, այդ հարցը կարգավորվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |