Հայաստան կայցելի Չինաստանի գլխավոր դատախազը

Հայաստան կայցելի Չինաստանի գլխավոր դատախազը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով հունիսի 9-ին աշխատանքային այցով Երևան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը: Գլխավոր դատախազությանմամուլի ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, կքննարկեն փոխգործակցության վերաբերող հարցեր:

Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Պեկինում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---