Երևանում աշխարհահռչակ բարիտոն Վլադիմիր Չեռնովը կերգի հայերեն![]() 8 հունիսի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Մետրոպոլիտան» օպերային թատրոնի մենակատար, բարիտոն Վլադիմիր Չեռնովը Հայաստանում կատարելու է հայ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա գրված երկը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ամերիկյան «Դիլիջան» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Մովսես Պողոսյանը: Փառատոնը հյուրընկալվել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնին: Համերգաշարը տեղի է ունենալու հունիսի 10-17-ը: Չեռնովը կատարելու է ամերիկացի կոմպոզիտոր Յեն Քրաուզի «Նոկտյուրններ» կես ժամանոց ստեղծագործությունը, որը գրվել է Մեծարենցի, Տերյանի և Քուչակի բանաստեղծությունների հիման վրա: Այն առաջին անգամ կատարվել է «Դիլիջան» փառատոնի ժամանակ 2010թ-ին: Մովսես Պողոսյանի խոսքով, Չեռնովը երկու ամիս աշխատել է, որպեսզի լավ սովորի արտասանել հայերեն բառերը: Հուլիսին Չեռնովն այդ ստեղծագործությունը կատարելու է իտալական փառատոնի ժամանակ: Համերգաշարի ընթացքում սպասվում է 5 համերգ կամերային երաժշտության տանը, 1-ը Արամ Խաչատրյան համերգասրահում, մեկ բացօթյա համերգ Կասկադում, ևս մեկը` Դիլիջանում: Փառատոնը կհյուրընկալի թվով 20 անուն կատարողների` Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահար Միշել Շուկովսկիին, սոպրանո Թոնի Արնոլդին և այլ հայտնի երաժիշտների: Համերգաշարում, բացի համաշխարհային դասականների ստեղծագործություններից, հնչելու են նաև վերջին մի քանի տարիներին հայ կոմպոզիտորների հատուկ Դիլիջանի համար գրված գործեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |