Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել 2014 թվականին![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել 2014 թվականին, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` Ադրբեջանում նոր ռազմական պլան է ընդունվել, և զանգվածային քանակությամբ ժամանակակից զենք է ձեռք բերվում: Ինչ վերաբերում է 2014 թվականին, ապա, Կիրակիոսյանի խոսքով, այդ տարեթվի ընտրությունը կապված է զինադադարի կնքման 20-ամյակի, Ադրբեջանի նավթի պաշարների սպառման, ինչպես նաև Սոչիի Օլիմպիադայի անցկացման հետ: Կիրակոսյանը նշել է, որ Ադրբեջանին հետաքրքրում է Ռուսաստանի արձագանքը, «ուստիև ամբողջ հարցը նրանում է` արդյոք պատերազմը կսկսվի նախքան Օլիմպիադան, թե հետո»: Նա հավելել է, որ նախքան Օլիմպիադան պատերազմի սկսվելու դեպքում Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ կլինեն, քանի որ նրան առաջին հերթին հետաքրքրելու է այն հարցը, թե ինչպես ավելի լավ անցկացնել Օլիմպիական խաղերը: Նա չի բացառել նաև, որ կարող է կրկնվել Պեկինի Օլիմպիադայի սցենարը, երբ Վրաստանը պատերազմ սկսեց Հարավային Օսեթիայի դեմ` վստահ լինելով, որ միջազգային հանրության ուշադրությունը գամված է Օլիմպիադային: Ընդ որում Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանն այժմ պատրաստ չէ պատերազմի և պատերազմ սկսելու դեպքում կպարտվի, սակայն ակտիվորեն պատրաստվում է դրան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |