Մասնագետներ. Նախապես ծանոթացեք միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների կիրառման կարգին

Մասնագետներ. Նախապես ծանոթացեք միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների կիրառման կարգին

PanARMENIAN.Net - Ամռան շրջանում միջատների դեմ պայքարում քիմիական միջոցների օգտագործման հետ կապված հիմնական խնդիրները թունավորումներն են ու ալերգիան, որն էլ իր հերթին ներդիրի հետ չծանոթանալու հետևանք է: Հունիսի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը: «Եթե քիմիկան միջոցը կիրառվի տնային պայմաններում, երբ տան անդամները տանն են, բնականաբար, այն կարող է ազդել մարդու օրգանիզմի վրա»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է միջատների դեմ զանգվածային պայքարին ամռան շրջանում, ապա, ըստ նրա, յուրաքանչյուր տարածքի համար, կա իր մասնագետը: Մասնավորապես, երբ խոսքը գնում է լճացող ջրի մասին, որտեղ միջատները ձվադրում են կատարում, կա հատուկ մասնագետ, որը հետևում է նրանց վարքագծին: Լիլիթ Ավետիսյանը հավելեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով վերջերս միջատների դեմ պայքարի համար օգտագործվում են էկոլոգիապես անվնաս միջոցներ, հատկապես ոչ տնտեսական նշանակության տարածքներում:

Անդրադառնալով քիմիական պրեպարատների իրացման շուկայում ստեղծված իրավիճակին՝ «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում բազում տեսչություններ կան, սակայն իրավիճակը չի վերահսկվում և վաճառքի են հանվում անհայտ ծագման և բաղադրության միջոցներ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---